Ինչպես սուրճի, այնպես էլ քաղցրավենիքի ընտրությունը կարող է տարբերվել կախված մարդկանց ճաշակից։ Նույն սեղանի շուրջ նստած 5 տարբեր մարդիկ կարող են սուրճ ըմպելու իրենց մոտեցումը, պատկերացումն ու մշակույթը ունենալ։
Շատ մարդիկ սիրում են վայելել միայն դառը սուրճի համը, գտնելով, որ այն ինքնին իդեալան է և չունի որևէ լրացման կարիք։ Մինչդեռ ոմանց համար սուրճը առանց քաղցրավենիքի անհնար է պատկերացնել։
Կան մարդիկ ովքեր շաքարավազի մի ամբողջ գդալ են միախառնում սուրճին։ Սակայն քիչ չեն նաև նրանք, ովքեր սուրճը լրացնում են համեղ աղանդերով։ Որն էլ լինի ձեր ընտրությունը, մի բան հստակ է․ թույլ մի՛ տվեք, որ սուրճը կորցնի իր համն ու ձեր ընտրությունը թող լինի գեղեցիկ լրացում։
Եկե՛ք փորձենք ընտրել աղանդերը որպես համալրում՝ հնարավորինս պահպանելով յուրաքանչյուր սուրճի յուրահատուկ համն ու բույրը․
- Կապուչինո
Կապուչինոն ինքնին համային յուրահատուկ համակցություն է։ Թվում է, թե այս կրեմային նուրբ համով և բույրով ըմպելիքին ոչինչ չի կարող լրացնել։ Կապուչինոն հրաշալի է վայելել պաղպաղակով աղանդերի հետ։ Շատերը կմտածեն, որ դրանք նմանատիպ համեր են, սակայն երբեմն յուրահատուկ կերպով լրացնում են միմյանց։
- Էսպրեսսո
Էսպրեսսոյի սիրահարները ընտրում են այս սուրճը իր դառը, ընդգծված համի համար։ Եթե որոշ դեպքերում քաղցրավենինքն է փոխում սուրճի համը, էսպրեսսոյի դեպքում կարող է լրիվ հակառակը լինել։ Սովորաբար Էսպրեսսոն նախընտրում են վայելել սև, դառը շոկոլադի հետ։ Վատ ընտրություն չէ նաև մրգային աղանդերը, սակայն այն չպետք է այլ հավելյալ համ պարունակի։
- Լատտե
Լատտեի բաղադրությունը նույնպես գաղտնիք չէ․ էսպրեսսոյի, կաթի և փրփուրի յուրահատուկ համադրություն։ Ինչպես կապուչինոյի դեպքում, Լատտեն նույնպես կարելի է վայելել ավելի նուրբ պաղպաղակով աղանդերի համակցությամբ։ Այլ տարբերակ սակայն կարող է լինել նաև կաթնային աղանդերը, առանց ընդգծված համերի լրացմամբ։ Այն ձեզ թույլ կտա պահպանել լատտեի յուրահատուկ համը։
- Ավանդական Սև Սուրճ
Թերևս ամենատարածված և սիրված սուրճի ընտրությունը ամբողջ աշխարհում։ Մինչդեռ սուրճի մնացած տեսակները ավելի “պահանջկոտ” են, սև սուրճը առանձնանում է իր պարզությամբ։ Այն հրաշալի է գրեթե ցանկացած տեսակի քաղցրավենիքի հետ։ Դե, այստեղ շատ բան չունեք մտածելու․ վերցրեք ձեր սիրած շոկոլադի կամ աղանդերի կտորը և․․․ հաճելի սուրճըմպում։
- Մոկկա
Մոկկան կամ Մոկկաչինոն լատտեի և շոկոլադի տարբերվող խառնուրդ է։ Քանի որ այն արդեն իսկ պարունակում է շոկոլադի նոտաներ, նախընտրելի է սուրճի համար ընտրել մրգային կամ շոկոլադ չպարունակող աղանդեր։ Լավ տարբերակներ են նուշով թխվածքաբլիթները, կարամելի համով տորթերը, կրեպեն ինչպես նաև չիզքեյքը։
Անկախ ձեր ընտրությունից հիշե՛ք, որ կոֆեինը մեծ դեր ունի, թե ինչպես ենք մենք ընկալում քաղցրությունը։ Աղանդերը չի քաղցրացնում սուրճը, այն հաղորդում է նուրբ նոտաներ և սուրճի ըմպումը ավելի գայթակղիչ դարձնում։ Այն ստեղծում է նուրբ համային ներդաշնակություն։
Thank you for your blog article. Really looking forward to read more. Really Great. Erma Sonnie Krissie