Արագ Առաքում
Լավագույն Սրճեփ Մեքենաները՝ Մեկ Վայրում
Սիրու՞մ եք կապուչինո, մակիատո, լատտե, էսպրեսսո, կամ այլ տեսակի սուրճ։ Մտածում եք՝ ինչպես պատրաստել։ Սրճեփ մեքենան կանի ամենը Ձեր փոխարեն՝ մի քանի քայլով, կամ ընդամենը մեկ հպումով։
Բացահայտե՛ք լավագույն ավտոմատ, կիսաավտոմատ, կապսուլային, և այլ յուրահատուկ սրճեփ սարքերի լայն տեսականին, և վայելեք առցանց գնումներ կատարելու առավելություններրը։
Հանրահայտ Delonghi, Philips, Polaris և այլ ճանաչված բրենդերի լավագույն սրճեփ մեքենաները մեր հարթակում են։
Ձեզ մնում է միայն կատարել ճիշտ ընտրություն՝ մեր որակյալ և բազմազան տեսականուց։
Geepas – GCM6109
Ընտրե՛ք Ձեզ հարմար սրճեփ մեքենան և վայելեք առավելությունները
Յուրաքանչյուր սրճեփ մեքենա ունի իր առավելությունները։ Ճիշտ ընտրություն կատարելու համար դուք կարող եք համադրել Ձեր նախասիրություններն ու սրճեփ սարքի ֆունկցիաները։ Սկսած սրճեփ մեքենայի տեսակից, բրենդից, գույնից, չափսից, և հնարավորություններից․ գտե՛ք Ձեզ համար կարևոր ցանկացած տեղեկատվություն, համեմատե՛ք, և պատվիրե՛ք։
Խնայե՛ք Ժամանակը՝ Ընտրելով Սուրճ Պատրաստելու Հարմարավետ Լուծում
Թե՛ տանը, թե՛ գրասենյակում սուրճ պատրաստելը կարող է թվալ ժամանակատար և հոգնեցնող, իսկ արդյունքը շատ դեպքերում, ոչ այդքան գոհացնող։ TeaCo-ի հետ ամեն ինչ ավելի քան հեշտ է․ ծանոթացեք մեր սրճեփ մեքենաների բազմազան տեսականուն, գնե՛ք և վայելեք յուրահատուկ և թարմ սուրճի բույրը՝ պատրաստված Ձեր <<փորձառու բարիստայի>> կողմից։
Ամենամատչելիից մինչև ԱմենաՖունկցիոնալ․․․
Մենք կարևորում ենք Ձեր ընտրությունը՝ տալով հնարավորություն ընտրելու Ձեզ համար ամենահարմար գնային տարբերակը։ Պարզ և հարմարավետ որոնման հարթակում դուք կարող եք գտնել բազմազանության և ընտրության ամենաիրական համադրությունը։ Մեր մանրակրկիտ նկարագրությունները ավելի կհեշտացնեն Ձեր ընտրությունը։ Այլևս կարիք չկա գնալ խանութից խանութ սրճեփ սարք գնելու համար։
-
Ավտոմատ Սրճեփ Մեքենաներ
Սրճեփ մեքենա գնելիս շատերն են տատանվում ընտրության հարցում՝ ավտոմատ, թե՞ կիսաավտոմատ սարքավորում ընտրել։
Ավտոմատ սրճեփ մեքենաները արդի են սկսած 1993-ական թվականներից։ Դա հենց այն տարեթիվն է, երբ հայտնվեց դեռևս առաջին սուրճ պատրաստող ավտոմատ սարքը։ Սուրճ պատրաստող ավտոմատ սարքերը աչքի են ընկնում մի շարք առավելություններով․ սկսած ժամանակի խնայողությունից մինչև հարմարավետություն, յուրահատուկ ֆունկցիաներ, տարբեր տեսակներ պատրաստելու առավելություններ, որակյալ սուրճ ըմպելու հնարավորություն՝ ընդամենը մեկ հպումով։ Մեզ մոտ առկա են տեսակներ, որոնք կարող եք կառավարել սմարթֆոնի միջոցով։ Յուրաքանչյուր սարք Ձեզ կտա լայն հնարավորություններ։ Ավտոմատ սարքերը սովորաբար տարբերվում են բրենդի առանձնահատկություններով և սարքի հնարավորություններով։
-
Կիսաավտոմատ Սրճեփ Մեքենաներ
Մինչդեռ ավտոմատ սրճեփ մեքենաները աչքի են ընկնում ժամանակի խնայողությամբ, և հեշտ կիրառությամբ, կիսաավտոմատ սրճեփ մեքենան կօգնի Ձեզ ամբողջությամբ համադրել սուրճի համը Ձեր քիմքին։ Այն տալիս է հնարավորություն ունենալու ավելի անհատական մոտեցում սուրճ պատրաստելու գործընթացում։ Թե՛ ավտոմատ, թե՛ կիսաավտոմատ տարբերակները հիանալի ընտրություն են սրճասերի համար։ Ձեզ մնում է առաջնորդվել սկզբունքային տարբերակով և որոշել․ խնայել ժամանակը, թե՞ ունենալ Ձեր դերը սուրճ պատրաստելու գործընթացում։ Երկու տեսակների մեջ առկա է նաև գնային տարբերություններ։ Կիսաավտոմատ մեքենաների շարքում կգտնեք բազմաթիվ մատչելի տարբերակներ։
-
Կապսուլային Սրճեփ Սարքեր
Սուրճի պատրաստող սարքի մեկ այլ կոմպակտ և պրակտիկ տարբերակ են առաջարկում կապսուլային սարքերը։ Սկսած 1990-ականներից՝ այս սարքերը բավականին արդի են, քանի որ առանձնանում են ֆունկցիոնալությամբ, հարմարավետությամբ, և մատչելի գնով։ Կապսուլային սարքերը լավագույն տարբերակ են 1 բաժակ սուրճ պատրաստելու համար։ Սրճեփ մեքենայի որոշ մոդելներ հնարավորություն են տալիս պատրաստելու կաթնային տարբեր ըմպելիքներ՝ լատտե, կապուչինո,ինչպես նաև կարող եք պատրաստել էսպրեսսո, լունգո, ռիստրետտո, և մի շարք ըմպելիքներ։ Ձեզ մնում է միայն որոշել նախընտրած բրենդը, մեքենան, սուրճի տեսակները, և վայելել թարմ համը և բույրը։
Գրե՛ք մեզ, կամ զանգահարե՛ք, և մենք կօգնենք Ձեզ կատարելու ճիշտ ընտրություն։ Շտապե՜ք գնել, և չմոռանալ ծանոթանալ նաև մեր բազմազան սուրճի տեսականուն։
© 2021 TeaCo. All Rights Reserved
© 2021 TeaCo. All Rights Reserved
© 2021 TeaCo. All Rights Reserved