Ստորև կարող եք ծանոթանալ TeaCo.am ընկերության կայքից և առաքման ծառայությունից օգտվելու ընդհանուր պայմաններին և դրույթներին։ TeaCo ընկերությունը օնլայն հարթակ է, որը հնարավորություն է տալիս կատարել թեյի, սուրճի, քաղցրավենիքի և աքսեսուարների պատվերներ հայկական և միջազգային լավագույն բրենդերից։

Գաղտնիության պահպանում

Առաքման ժամանակ հասանելի հաճախորդների տվյալների գաղտնիությունը երաշխավորված է։ Մենք պատասխանատվություն ենք կրում ցանկացած հաճախորդի անձնական տվյալների պահպանմանը և այն տրամադրում ենք բացառապես առաքման նպատակով՝ հետևելով ՀՀ-ում առկա Անձնական Տվյալների Պաշտպանության մասին օրենքին:

Վաճառքի և առաքման ընդհանուր պայմաններ

Անմիջապես պատվերը ստանալուց հետո TeaCo ընկերությունը անցնում է պատվերի կատարման գործընթացին։ Հետևելով թարմութուն-որակ ընկերության կողմից ստեղծված մեր սկզբունքին՝ մենք հոգ ենք տանում և հետևում ենք ամբողջ գործընթացներին և պայմաններին, ներառյալ ՝ սուրճի աղման և փաթեթավորման, թեյի ժամկետների և փաթեթավորման, քաղցրավենիքի թարմության, ինչպես նաև աքսեսուարների անվնաս տեղ հասնելուն։

Ապրանքի վերադարձ և փոխանակում

Ստորև նշված ապրանքի վերադարձման և փոխանակման կանոնները ենթակա չեն փոփոխման։ Խնդրում ենք  մանրամասն ծանոթանալ մեր ընկերության կողմից սահմանված կանոնակարգին նախքան պատվերի հաստատումը։

TeaCo ընկերությունից գնված ցանկացած ոչ պարենային ապրանք (աքսեսուարներ, սարքավորումներ) ենթակա է վերադարձի և փոխանակման, եթե նշված ապրանքը չի համապատասխանում կայքի նկարագրությանը և/կամ ինչ-որ հիմնավոր պատճառով դուր չի եկել սպառողին։

Փոխանակումը և վերադարձը կատարվում է գնման պահից առավելագույնը 24 ժամվա ընթացքում։

Եթե ընկերություն պատշաճ ձևով չի կատարել պատվերի մատակարարումը, ապա վերադարձի ժամանակ առաքման ծառայության գումարը ենթակա չէ վճարման հաճախորդի կողմից։ Հակառակ դեպքում՝ գնորդը պարտավորվում է վճարել առաքման արժեքը։

Ապրանքի փոխանակումը կատարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել և համապատասխանում է իր նախնական ապրանքային տեսքին, բացառությամբ, եթե օգտագործման ընթացքում հաճախորդը հայտնաբերել է նորմերի խախտում և/կամ որակի անհամապատասխանություն։

Գումարի վերադարձը կատարվում է ինչպես կանխիկ այնպես էլ անկանխիկ՝ առավելագույնը 24 ժամվա ընթացքում։

TeaCo ընկերությունը պատասխանատու է ապրանքի լիարժեք պատշաճ առաքման, ինչպես նաև հասցեատիրոջը չհասած պատվերի համար․ բացառությամբ  փոստային առաքման դեպքում, Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից տեխնիկական կամ այլ պատճառով պատվերների ուշացման դեպքերի։

TeaCo ընկերությունը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից գրանցված սխալ պատվերի, հասցեի և տվյալների սխալ կամ ոչ լիարժեք լրացված լինելու համար։

Հեղինակային իրավունքներ

Հանդիսանալով գրանցված ապրանքանիշ՝ TeaCo ընկերությունը համարվում է անհասանելի ցանկացած կրկնօրինակման և տարածման համար՝ առանց թույլտվության։ Համագործակցության համար խնդրում ենք զանգահարել 011 760 760 համարին գրել մեր էլ․ հասցեին ՝ info@teaco.am։

Բողոքներ

Մեր ընկերությունը հիմնովին պաշտպանում է սպառողի իրավունքները և շահերը և կատարում է առաքում ներկայացված ապրանքի սահմաններում՝ գնին և որակին հապատասխան։ Ընկերությունը պատասխանատու է իր կողմից ներկայացված պայմանների ապահովմանը, առաքման ժամկետներին՝ բացառությամբ ընկերությունից անկախ խոչընդոտներից (պետության կողմից շարժի սահմանափակումներ, ճանապարհների փակում և այլն):

Բողոքների և առաջարկների դեպքում խնդրում ե զանգահարել 011 760 760 համարին կամ գրել մեր էլ․ հասցեին ՝ info@teaco.am։