Սուրճն իր ստեղծման օրվանից հասցրել է գրավել բոլորի սրտերը՝ անկախ սեռից, տարիքից և ազգությունից։ Այն համարվում է աշխարհի լավագույն ըմպելիքներից մեկը։ Շնորհիվ իր մեջ պարունակող հակաօքսիդանտների և օգտակար սննդանյուրերի բարձր մակարդակի՝ սուրճը մեր օրգանիզմին բերում է առողջության համար շատ կարևոր ազդեցություններ։
Առավոտը սուրճով սկսելը սովորություն է դարձել միլիարդավոր մարդկանց մոտ։ Դրա հիմնական պատճառներից են սուրճի թարմացնող և էներգիա հաղորդող հատկությունները։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սուրճի սիրահարները ավելի մեծ հնարավորություններ ունեն խուսափել մի շարք լուրջ հիվանդություններից։
Շատերը կփորձեն ձեզ համոզել, զերծ մնալ սուրճի օգտագործումից, պնդելով, որ պարունակող կոֆեինը կարող է վնաս հասցնել ձեր առողջությանը։ Սակայն, մի՛ շտապեք հետևություններ անել․ սուրճը ձեզ կարող է վնասել միայն եթե դուք չարաշահեք դրա օգտագործումը։ Նույնը տեղի կունենա ցանկացած այլ սնունդի կամ ըմպելիքի դեպքում։
Յուրաքանչյուրն ունի սուրճ ըմպելու իր մոտեցումն ու նախընտրությունը։ Սակայն արդյո՞ք բոլորը գիտեն, առավոտը մեկ բաժակ թարմ սուրճով սկսելու առավելությունների մասին։ Եկեք դիտարկենք մի քանիսը․
- Հաղորդում է տրամադրություն
Առավոտյան մեկ բաժակ թարմ սուրճը լավ տրամադրության գրավական է։ Պատճառն այն է, որ սուրճում առկա կոֆեինը հանդիսանում է խթան՝ կենտրոնական նյարդի համար, որն էլ օգնում է լավ տրամադրություն ունենալ և ավելի աշխույժ զգալ։ Այն նաև հրաշալի սկիզբ է արդյունավետ օրվա համար։
- Օգնում է կարգավորել քաշը
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սուրճի օգտագործումը օգնում է արագ նիհարել։ Ի տարբերություն սպիտակ ճարպի, օրգանիզմում առկա գորշ ճարպի բավարար քանակը անհրաժեշտ է կալորիա այրելու և էներգիա արտազատելու համար։ Սուրճում առկա կոֆեինը և մի շարք այլ բաղադրիչներ խթանում են գորշ ճարպի կուտակման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելուն և քաշի բալանսավորմանը։
- Բարելավում է ֆիզիկական ակտիվությունը
Սուրճը խթանում է ադրենալինի արտադրությունը և ձեզ ֆիզիկական ուժ է հաղորդում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կոֆեինը ձեր մարզումները կարող է 30%-ով ավելի արդյունավետ դարձնել։ Մարզումներից առաջ սուրճ ըմպելը երբեմն խրախուսվում է մի շարք մասնագետների կողմից։
- Զերծ է պահում մի շարք հիվանդություններից
Չնայած մի շարք պնդումների, ապացուցված է, որ սուրճը հրաշալի միջոց է մի շարք հիվանդությունների կանխարգելման և բարելավման համար։ Սուրճի օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի, շաքարային դիաբետի, պարկինսոնի և մի շարք այլ հիվանդություններ առաջացման ռիսկերը։ Բացի այդ այն բարելավում է ուղեղի աշխատանքը և օգնում է լավացնել լյարդի վիճակը։
- Թարմություն է հաղորդում մաշկին
Պատահական չէ, որ մաշկը լավացնող մի շարք դիմակներ սուրճ են պարունակում։ Սուրճը հրաշալի ազդեցություն ունի մաշկի առողջության համար։Այն հրաշալի միջոց է մեռած մաշկը հեռացնելու և ծակոտիների դեմ պայքարում։ Բացի այդ, սուրճն օգնում է ցելյուլիտի նվազմանը և բարելավում է արյան հոսքը՝ պարգևելով ձեզ առանձնակի թարմ և երիտասարդ տեսք։
- Նվազեցնում է լարվածությունը
Հետազոտությունները ցույց են տալիս, որ սուրճը կարող է կանխել դեպրեսիան և թուլացնել լարվածությունը։ Այն ձեզ օգնում է արթնանալ, թարմանալ և սուրճի հետ ցանկացած խնդիր հաղթահարելի է թվում։
Կարևոր է նշել, որ սուրճի ընտրությունը, թարմությունը և որակը կարող են կրկնապատկել կամ նվազեցնել դրա դրական ազդեցությունները։ Այդ պատճառով ընտրություն կատարելիս շատ կարևոր է հաշվի առնել բոլոր կարևոր հանգամանքները։
Իսկ ո՞րն է համարվում սուրճի չարաշահում։ Հետևե՛ք մեր էջին։ Դեռ շա՜տ գաղտնիքներ կան բացահայտելու։
Կարդա նաև՝ 10 Փաստ սուրճի մասին